«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Զալցբուրգի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի ասպիրանտների համար՝ 2025/2026 ուստարվա 1-ին կիսամյակում 3 ամիս ժամկետով հետազոտական աշխատանքներ կատարելու նպատակով:
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am: Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել Erasmus+, Salzburg):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. ապրիլի 9՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ասպիրանտների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով):
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. դիպլոմի պատճեն,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր/հետազոտական պլան (Learning Agreement for Studies)։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան