ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի «Սոցիալական մանկավարժություն» կրթկան ծրագրի բակալավրիատի առաջին կուրսի ուսանողները «Տարիքային մանկավարժություն» դասընթացի շրջանակում առցանց հանդիպում ունեցան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Նուբարաշենի «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա․ Դուրյանի և մասնագիտական թիմի հետ։
Կենտրոնի տնօրենը համառոտ ներկայացրեց իրենց գործունեությունը՝ կարևորելով սոցիալական մանկավարժի կատարած աշխատանքը։
Հանդիպման շրջանակում ուսանողները բանախոսներին ուղղեցին մասնագիտական հարցեր և ստացան սպառիչ պատասխաններ։
Ապագա սոցիալական մանկավարժների համար այսօրինակ հանդիպումները շատ կարևոր են և ուսուցողական։ Փոխպայմանավորվածության արդյունքում որոշվեց, որ նման հանդիպումներն ու քննարկումները լինեն շարունակական։