ԵՊՀ-ում կանցկացվի «Հոդվածագրության դպրոց-3» ծրագիրը
ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնի կոնֆերանս դահլիճ (ԵՊՀ 7-րդ մասնաշենք, 6-րդ հարկ)
Ս․թ․ մայիսի 12-23-ը ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնի կոնֆերանս դահլիճում Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախաձեռնությամբ կանցկացվի «Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
Ծրագրին մասնակցելու հնարավորություն ունեն ՀՀ բոլոր բուհերի և գիտահետազոտական այլ հաստատությունների ուսանողները, ասպիրանտները, գիտությամբ հետաքրքրված երիտասարդները:
Մայիսի 12-ին ծրագրի մասին ելույթով հանդես կգա ՈՒԳԸ նախագահ Սիրանուշ Բաղումյանը, ապա տեղի կունենա առաջին դասախոսությունը, որի բանախոսն է պ.գ.թ., դոցենտ Միքայել Մալխասյանը:
Ծրագրի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։