ԵՊՀ ՈՒԳԸ ընդլայնված նիստ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ
Ս․թ․ հունիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կկայանա ԵՊՀ ՈՒԳԸ ընդլայնված նիստը:
Նիստի ընթացքում ԵՊՀ ՈՒԳԸ կիսամյակային գործունեության ծրագիրն ամփոփող ելույթով հանդես կգա ՈՒԳԸ նախագահ Սիրանուշ Բաղումյանը, այնուհետև կանցկացվի պանելային քննարկում։
Նիստի շրջանակում կներկայացվի ՈՒԳԸ ստորաբաժանումների վարկանիշային աղյուսակը՝ ըստ կիսամյակային գործունեության ծրագրերի արդյունքների: Կհայտարարվեն կիսամյակի ընթացքում ակտիվ գործունեություն ծավալած լավագույն ՈՒԳԸ-ականների անունները:
Միջոցառման ավարտին տեղի կունենա նաև պարգևատրման արարողություն: