«ՄԱԿ մոդել» միջբուհական կրթական սիմուլյացիոն խաղ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ
Ս․թ․ ապրիլի 14-ին՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կմեկնարկի «ՄԱԿ մոդել» միջբուհական կրթական սիմուլյացիոն խաղը որը կազմակերպվում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ։
Ս.թ. ապրիլի 18-20-ը կանցկացվի «ՄԱԿ մոդել» միջբուհական կրթական սիմուլյացիոն խաղը, որի շրջանակում նախատեսվում է արտագնա նիստ՝ ԵՊՀ Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազա:
«ՄԱԿ մոդել» կրթական սիմուլյացիոն խաղին կմասնակցեն ԵՊՀ և ՀՀ այլ բուհերի ուսանողները, երիտասարդ հետազոտողները, հրավիրյալ հյուրերը:
Միջոցառումը կանցկացվի մի քանի փուլով, և բոլոր փուլերը հաղթահարած մասնակիցները կմասնակցեն արտագնա կրթական ծրագրին: