Ճանաչողական այց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ
Ս․թ․ ապրիլի 11-ին և 18-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտները ճանաչողական այց կկատարեն ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բոլոր ամբիոններ և գիտահետազոտական լաբորատորիաներ, կծանոթանան կրթական ծրագրերին և գիտահետազոտական աշխատանքներին:
Աշակերտներին կներկայացվեն նաև ֆակուլտետում սովորելու առավելություններն ու հետագայում աշխատանքի հնարավորությունները: