«Ինքնության բացահայտումը գրականության մեջ» խորագրով ուսանողական գիտաժողով
Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազա
Ս․թ․ ապրիլի 13-14-ը Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում կկայանա «Ինքնության բացահայտումը գրականության մեջ» խորագրով ուսանողական գիտաժողով, որը կազմակերպվում է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության և արտասահմանյան գրականության ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ։
Գիտաժողովը բացառիկ հնարավորություն է՝ ուսումնասիրելու ինքնության բազմաշերտ բնույթը գրականության տեսանկյունից։
Զեկուցումներ կներկայացվեն թեմատիկ հետևյալ ուղղություններով՝
Անհատական ինքնություն
Ազգային ինքնություն
Հանրային ինքնություն
Համընդհանուր (universal) ինքնություն