
Ճեմարանականների համաշխարհային միության համակարգողը պատասխանատու է միության կազմակերպչական և վարչական աշխատանքների իրականացման, ինչպես նաև տարաբնույթ հանդիպումների և միջոցառումների պլանավորման և կազմակերպման համար:
Իրականացնել վարչական աշխատանքների կառավարում, փաստաթղթերի կազմում, համակարգում, թվայնացում և արխիվացում
Իրականացնել նամակագրության, զանգերի, հանդիպումների կազմակերպում և օրակարգերի մշակում
Պլանավորել և կազմակերպել տարաբնույթ հանդիպումներ և միջոցառումներ
Ապահովել շրջանավարտների և տարածքային կառույցների, ակումբների միջազգային ցանցի հետ կապի պահպանում և համագործակցություն
Իրականացնել կամավորների աշխատանքի համակարգում, աշխատանքի բաշխում և վերահսկում
Կազմել զեկույցներ և հաշվետվություններ
Իրականացնել միության գործունեության մշտադիտարկում
Կատարել տեխնոլոգիական լուծումների ուսումնասիրություն և ներդնում
Համագործակցել տեխնոլոգիական լուծումներ մշակող և ներդնող թիմերի հետ
Հաղորդակցման հմտություններ
Համագործակցելու և թիմային աշխատանք կատարելու հմտություններ
Վերլուծելու և խնդիրներ լուծելու հմտություններ
Սեղմ ժամկետներում բազմաբնույթ ծրագրերի իրականացման փորձ և ճկունություն
Թվային մարքեթինգի, իրավական փաստաթղթերի հետ աշխատանքի, դիզայնի և/կամ մարդկային ռեսուրսների կառավարման որոշակի հմտությունների առկայություն
Անգլերենի և հայերենի գրավոր ու բանավոր տիրապետում (ռուսերենի իմացությունը ցանկալի է)
Թվային գործիքների, տեքստային և պրեզենտացիոն ծրագրերի իմացություն (Google Docs, MS Word, MS PowerPoint)