
- Իրականացնել դասավանդած առարկայի թեմատիկ պլանավորում
- Իրականացնել դասավանդած առարկայի բոլոր դասերի պլանավորումը
- Իրականացնել սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը
- Կատարել գրանցումներ էլեկտրոնային մատյանում՝ սահմանված կարգով և դասերի ժամկետում
- ԴԿՏՀ–ում իրականացնել համակցված/հեռավար ուսուցում
- Մասնակցել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների` հանրակրթության պետական չափորոշիչի հանրակրթական ծրագրերի բովանդակությանը ներկայացվող նվազագույն պահանջներին համապատասխան կրթության կազմակերպմանը` ըստ կրթական աստիճանների և առարկայական ծրագրերի հիման վրա յուրաքանչյուր սովորողի համար մշակված ԱՈՒՊ-ի
- Մասնակցել Հաստատության մեթոդմիավորումների (առարկայական մասնախմբերի) նիստերին և աշխատանքային պլանով նախատեսված աշխատանքներին
- Մասնակցում է մանկավարժական խորհրդի նիստերին
- Բարձրագույն կրթություն
- Պատասխանատվություն
12 դասաժամ։
Թափուր աշխատատեղի համար նախատեսված է մրցույթ։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են ապրիլի 4-ից մինչև 17-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025 թ. ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Երևանի թ․159 ավագ դպրոցում, հասցե՝ Նոր Նորքի 5-րդ զանգված Գալշոյան փողոց:
Տեղեկությունների համար զանգահարել 010-64-11-33 հեռախոսահամարով: