Ս.թ. հուլիսի 7-12-ը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կազմակերպում է միջազգային հարաբերություններ մասնագիտացմամբ ամառային դպրոց 20-28 տարեկան ֆրանսախոս երիտասարդների համար:
Մասնակիցներին ներկայացվում են հետևյալ պահանջները.
լինել ուսանող կամ ունենալ ավարտական դիպլոմ միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության, լրագրության, իրավաբանության, օտար լեզուների մասնագիտացմամբ,
տիրապետել ֆրանսերենին (առնվազն B2 մակարդակ):
Հրավիրող կողմը հոգում է ճանապարհածախսը, ճամփորդական ապահովագրությունը և ուսանողական հանրակացարանում կեցությունը: