Գրքի շնորհանդես և պանելային քննարկում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, Ֆիրդուսիի անվան դահլիճ (218 լսարան)
Ս․թ․ ապրիլի 23-ին՝ ժամը 11։00-ին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ֆիրդուսիի անվան դահլիճում (218 լսարան) ֆակուլտետի և Լունդի համալսարանի (Շվեդիա) համատեղ նախաձեռնությամբ տեղի կունենա «Թուրքիայի Հանրապետությունը և չլուծված խնդիրները. 100 տարին և ավելին» («The Republic of Turkey and its Unresolved Issues. 100 Years and Beyond») գրքի շնորհանդեսը, որին հաջորդելու է Թուրքիայում ցեղասպանության հիշողությանն ու փոքրամասնությունների խնդիրներին վերաբերող պանելային քննարկում։
Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով։