Հաշվետու գիտաժողով-2025
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ
Ս․թ․ մայիսի 8-ին, 12-ին, 13-ին և 14-ին՝ ժամը 10։00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կանցկացվի «Հաշվետու գիտաժողով-2025» գիտական միջոցառումը, որի հիմնական նպատակն է ամփոփել ԵՊՀ գիտական ստորաբաժանումների գործունեությունը, հնարավորություն ընձեռել ոլորտի առաջատար գիտնականներին և հետազոտողներին ներկայացնելու իրենց գիտական հետազոտությունների արդյունքները, գործունեության ուղղություններն ու տեսլականը:
Գիտաժողովը հնարավորություն կտա խթանելու գիտության տարբեր ոլորտների զարգացումը, իրազեկ լինելու հարակից, միջգիտակարգային ոլորտների գիտահետազոտական առաջընթացին, խորացնելու և ընդլայնելու գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների և ֆակուլտետների գիտական համագործակցությունը:
Գիտաժողովի վերաբերյալ մանրամասները՝ այստեղ։