«Grid Dynamics» ընկերության տեղեկատվական հանդիպում-քննարկումը ԵՊՀ-ում
Ս․թ․ ապրիլի 16-ին՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ ռուսական կենտրոնում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համագործակցության շրջանակում «Grid Dynamics» ընկերությունը կանցկացնի տեղեկատվական հանդիպում փորձառության (ինթերնշիփի) նոր ծրագրի վերաբերյալ։
«Grid Dynamics» ընկերությունը փնտրում է տաղանդաշատ երիտասարդների՝ պատրաստ սովորելու և աշխատելու արագ զարգացող, մեծ և բազմամշակութային միջավայրում:
2025 Q2 փորձառության շրջանակում ընկերությունը փնտրում է՝
UI/Frontend Developer
QA Manual
QA Automation (Java)
Java Developer
DevOps Engineer
Data Scientist
iOS Developer
Business Analyst / Product Owner
Հանդիպման ընթացքում կքննարկվեն հետևյալ հարցերը․
Ի՞նչ է ինթերնշիփը «Grid Dynamics»-ում
Ինչպե՞ս դիմել և ո՞րն է դիմելու վերջնաժամկետը
Դիմելու ընթացակարգը և ինթերների ընտրման չափորոշիչները
Ինչ՞ու սկսել կարիերա «Grid Dynamics»-ում
Q&A