ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը և «BostonGene» կենսատեխնոլոգիական ընկերությունը համագործակցության շրջանակում կազմակերպում են «Մոլեկուլային և ճշգրիտ ուռուցքաբանություն» դասընթաց: Դասախոսությունները վարելու են «BostonGene» ընկերության «Ճշգրիտ ուռուցքաբանության» բաժանմունքի առաջատար մասնագետները։
Դասընթացի ընթացքում ուսանողները հնարավորություն կստանան ուսումնասիրելու.
Մոլեկուլային և բջջային կենսաբանության այն թեմաները, որոնք այսօր առավել լայնորեն կիրառվում են բժշկության մեջ,
Ժամանակակից անհատականացված ուռուցքաբանության ոլորտում գրանցված հաջողությունները,
Ոլորտի հեռանկարային և զարգացող ուղղությունները,
Անհատականացված ուռուցքաբանական տվյալների բազաները, տեղեկատվական աղբյուրները, ստանդարտները և այլն։
Դասընթացը բարեհաջող ավարտած ուսանողները հնարավորություն կունենան աշխատանքի ընդունվելու «BostonGene»-ում:
Դասընթացին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ և գրանցվել այստեղ։