Բուլղարիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը Հայաստանի ուսանողներին և մասնագետներին հնարավորություն է ընձեռում մասնակցելու օտարերկրյա ուսանողների համար կազմակերպվող բուլղարերենի, գրականության և մշակույթի ամենամյա միջազգային ամառային սեմինարներին.
Սոֆիայի «Սբ. Կլիմենտ Օհրիդսկի» համալսարան՝ 13.07.2025-02.08.2025 ժամանակահատվածում` մեկ տեղ,
Վելիկո Տառնովոյի «Սբ. Կիրիլ և Մեթոդիոս» համալսարան՝ 14.07.2025-03.08.2025 ժամանակահատվածում` մեկ տեղ:
Բուլղարական կողմը կհոգա մասնակիցների սննդի և կացության ծախսերը, ինչպես նաև կկազմակերպի վերապատրաստման դասընթացներ և կիրականացնի մշակութային ծրագրեր: Ճանապարհածախսը, ներքին տրանսպորտային ծախսերը և բժշկական ապահովագրությունը կհոգան մասնակիցները կամ ուղարկող կողմը:
Հայտերը ուղարկել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանատուն մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կապ հաստատել Վլադիմա Պոպովա-Նատովայի հետ vpopova@mon.bg էլհասցեով կամ +359 2/921 7 582 հեռախոսահամարով: