ԵՊՀ շրջանավարտների ֆորում
Ս.թ. մայիսի 15-ին և 16-ին Երևանի պետական համալսարանում առաջին անգամ տեղի կունենա ԵՊՀ շրջանավարտների ֆորում, որի նպատակն է ԵՊՀ տարբեր տարիների շրջանավարտների համար ստեղծել հաղորդակցման և համագործակցության հարթակ՝ հնարավորություն ընձեռելով նրանց ներկայացնելու իրենց մասնագիտական փորձն ու ձեռքբերումները, քննարկելու արդիական խնդիրներ, անդրադառնալու Հայաստանի, տարածաշրջանի և համաշխարհային մակարդակով տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին ու մարտահրավերներին:
Ֆորումի շրջանակում կանցկացվեն պանելային քննարկումներ, բանախոսություններ, ինչպես նաև կստեղծվի ոչ ֆորմալ պայմաններում միմյանց հետ շփվելու հնարավորություն։
Քննարկումներն ու բանախոսությունները կանցկացվեն հետևյալ թեմատիկ ուղղություններով՝
ֆիզիկական աշխարհ,
տիեզերք և տեխնոլոգիաներ,
հասարակություն և տնտեսություն,
լեզու, մշակույթ, պատմություն և ավանդույթ։
Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել մինչև ս․թ․ մայիսի 5-ը։
Գրանցվելու, ինչպես նաև ֆորումի վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու համար անցե՛ք հետևյալ հղումով՝ https://www.ysu.am/activities/919։
Բաց մի՛ թողեք ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումին մասնակցելու այս բացառիկ հնարավորությունը։