2015 թվականի սեպտեմբերին ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնն անդամակցեց «Ժան Մոնե» ցանցին «Եվրոպական ուսումնասիրությունների զարգացում Կովկասում» («DESCnet») նախագծի շրջանակում։
«DESCnet»-ի նպատակն է բարձրացնել Կովկասում եվրոպական ուսումնասիրությունների մակարդակը։ Ցանցը բաղկացած է Եվրոպայից և Կովկասի տարածաշրջանից 9 գործընկեր համալսարաններից: Այն ունի նոր մոտեցում Կովկասում եվրոպական ուսումնասիրությունների գաղափարի խթանման գործում։ Նախագծի հիմնական մասերն ուղղված են «Կովկասի եվրոպական ուսումնասիրությունների ասոցիացիայի» (AESC) ստեղծմանը և նրա գործունեությանը։
«DESCnet» նախագծի հիմնական գործունեությունը բաժանվում է երեք ոլորտի՝
Դասավանդում (սեզոնային դպրոցներ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար)
Հետազոտությունների խթանում (հետազոտական սեմինարներ երիտասարդ հետազոտողների համար)
Հասարակայնության հետ համագործակցություն (AESC ամենամյա համաժողով)
Նախագիծը համակարգվում է Տարտուի համալսարանի Յոհան Սկիտեի քաղաքականության ուսումնասիրության ինստիտուտի կողմից։
«DESCNet» նախագծի կոնսորցիում
«DESCNet» նախագծի գործունեություն
Newsletter /Տեղեկագիր
«DESCnet» նախագծի նյութեր
AESC գործունեություն
