- Главная
- Node
- ԲԱՐՁՐ ԷՆԵՐԳԻԱՆԵՐԻ ՖԻԶԻԿԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ
Февраля 20, 2023 | 20:15
Կրթություն
Գիտություն
ԲԱՐՁՐ ԷՆԵՐԳԻԱՆԵՐԻ ՖԻԶԻԿԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի և Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) համագործակցության շրջանակում ԵՊՀ-ում անցկացվում են բարձր էներգիաների ֆիզիկային նվիրված դասախոսություններ։
Եռամսյա ծրագրի ընթացքում ոլորտի հայ և օտարերկրյա առաջատար մասնագետները մասնակիցներին ներկայացնում են բարձր էներգիաների ֆիզիկայի հիմունքները, ժամանակակից խնդիրներն ու ձեռքբերումները, ընթացիկ և առաջիկա ծրագրերը։ Դասախոսությունների և գործնական վարժությունների նպատակն է խրախուսել մասնակիցների գիտահետազոտական գործունեությունը բարձր էներգիայի ֆիզիկայի ոլորտում։
Ծրագրի շրջանակում Ռուսաստանի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի բարձր էներգիայի ֆիզիկայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող Ալեքսեյ Ապարինը և առաջատար ծրագրային ինժեներ Գրիգորի Նիգմատկուլովը Հայաստան են հրավիրվել վերոնշյալ ինստիտուտի` Երևանի տեղեկատվական կենտրոնի փոխգործակցության շնորհիվ։ Երկշաբաթյա այցելության ընթացքում բանախոսները ներկայացրել են բարձր էներգիայի ֆիզիկայում տվյալների մշակման ու վերլուծության մեթոդները և այլ թեմաներ։
Նշենք, որ դասընթացի մասնակից դառնալու հնարավորություն են ունեցել ոչ միայն ուսանողները, այլև թեմայով հետաքրքրված այլ անձինք։ Եռամսյա ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կունենան ներգրավվելու ԵՊՀ և ԱԱԳԼ գիտական խմբերի աշխատանքներում և դառնալու միջազգային գործակցությունների անդամ։