- Главная
- Node
- ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ «ՀՈՐԻԶՈՆ-2020 ՄԵԳԱ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԼԻՏՎԱ
Марта 03, 2023 | 14:31
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ «ՀՈՐԻԶՈՆ-2020 ՄԵԳԱ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԼԻՏՎԱ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի բարձրամոլեկուլային միացությունների (ԲՄՄ) լաբորատորիայի գիտական խումբը հետազոտական աշխատանքներ է կատարում Լիտվայի Հանրապետության «Նանովերսա» ընկերությունում (ք. Կաունաս):
Հետազոտությունը կատարվում է «Ծանր մետաղներ չպարունակող արտանետիչներ նոր սերնդի լույսի աղբյուրների համար» («Heavy metal free emitters for new-generation light sources») դրամաշնորհային ծրագրի շրջանակում օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, ք․գ․դ․, պրոֆեսոր Նարինե Դուրգարյանի ղեկավարությամբ:
Դրամաշնորհային ծրագրի շրջանակում սինթեզվում և ուսումնասիրվում են ծանր մետաղներ չպարունակող, տարբեր բնագավառներում կիրառական բացառիկ նշանակություն ունեցող օրգանական լյումինեսցենտային նյութեր, ինչպես՝ «OLED» (օրգանական լույս առաքող դիոդ), օրգանական լազերներ: Ակնկալվում է, որ ստեղծված նոր նյութերը հնարավորություն կտան ապահովելու ավելի բարձր արդյունավետությամբ, պարզ կառուցվածքով, քիչ ծախսեր պահանջող և շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցությամբ արտադրություն:
Լիտվա կատարած այցի շրջանակում պրոֆեսոր Նարինե Դուրգարյանը՝ որպես հրավիրյալ բանախոս, «Կիսահաղորդիչ պոլիմերների և օլիգոմերների սինթեզը և ուսումնասիրությունը» խորագրով դասախոսություն է կարդացել Կաունասի տեխնոլոգիական համալսարանում (Լիտվա):
Դասախոսությանը հաջորդել է ակտիվ քննարկում, որի արդյունքում նոր կապեր են հաստատվել վերոնշյալ համալսարանի պոլիմերային քիմիայի լաբորատորիայի գիտաշխատողների հետ: Այս փոխգործակցությունը հնարավորություն կտա իրագործելու միջազգային նոր նախագծեր:
Նշենք, որ ԵՊՀ-ն Եվրոպայի ամենահեղինակավոր ծրագրերից մեկի՝ «Հորիզոն-2020 ՄԵԳԱ»-ի գործընկերն է 2022 թ․-ից: