- Главная
- Node
- ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
Марта 13, 2023 | 17:22
Կրթություն
Գիտություն
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
Երևանի պետական համալսարանում անցկացվեց «Ինֆորմատիկա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցած ավելի քան 40 դպրոցականներից հաղթող ճանաչվեցին երեքը:
Ավագ տարիքային խմբում (10-12-րդ դաս․) առաջին տեղը գրավել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սամվել Աբելյանը։
Կրտսեր տարիքային խմբում (7-9-րդ դաս․) առաջին տեղը զբաղեցրել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտ Ալեքսանդր Ղազարյանը և «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքս Գրիգորյանը:
Նշենք, որ հաղթողներին կհանձնվեն դիպլոմներ ԿԳՄՍՆ-ի կողմից:
Դիպլոմակիր աշակերտներից ձևավորվելու է ընտրական խումբ, որի հետ անցկացվելու են մասնագիտական պարապմունքներ, կազմակերպվելու են մրցույթներ։ Խմբում իրենց լավագույնս դրսևորած աշակերտները կմասնակցեն ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադային։
Հավելենք, որ ինֆորմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլը տարիներ շարունակ համակարգում է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: