ԿԵՏ 15. Միասնական քննությունների հայտագրման, քննությունների անցկացման երկրորդ և մասնագիտության հայտագրման առաջին փուլն ընդգրկում է՝
1) տվյալ տարվա ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված (հանձնած կամ հանձնվող) քննական առարկաների առցանց հայտագրումը,
2) տվյալ տարվա հունիսին դիմորդների կողմից հանձնվող միասնական քննությունների հանձնումը։