Մեկնարկում է «ECOServ» ծրագիրը
Ս.թ. ապրիլի 19-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված «ECOServ» ծրագրի «Մասնակցային մոտեցմամբ էկոհամակարգային ծառայությունների գնահատում` Հայաստանի ջրային ռեսուրսների կայուն կառավարման նպատակով» նախագծի մեկնարկին։
Նախագիծն իրականացնում են Երևանի պետական համալսարանը, Վիեննայի բնական ռեսուրսների և կյանքի մասին գիտությունների համալսարանը և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը։
Միջոցառմանը ներկա կլինեն ԵՊՀ ռեկտորատի ներկայացուցիչներ, ՀՀ ոլորտային գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ներից, ինչպես նաև այլ համալսարանների և գիտական կենտրոնների ներկայացուցիչներ։ Մեկնարկային հանդիպմանը կմասնակցեն նաև Վիեննայի բնական ռեսուրսների և կյանքի մասին գիտությունների համալսարանի ներկայացուցիչները։