Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) և Երևանի պետական համալսարանի համագործակցության շրջանակում 2023 թ․ հունվար-ապրիլ ամիսներին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում անցկացվելու է բարձր էներգիաների ֆիզիկային (HEP) նվիրված դասախոսությունների շարք:
Դասավանդելու են ոլորտի առաջատար մասնագետները։
Դասընթացին կարող են դիմել ինչպես ուսանողները, այնպես էլ թեմայով հետաքրքրված այլ անձինք:
Դասընթացը հաջող ավարտած մասնակիցները հնարավորություն կունենան ներգրավվելու ԱԱԳԼ և ԵՊՀ գիտական խմբերի աշխատանքներին, ինչպես նաև՝ դառնալու միջազգային համագործակցությունների անդամ։
Գրանցվելու համար անցնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3IUi0ZY:
Այլ մանրամասներ՝ կից: