Ալյանս համալսարանի «Առաջնորդների գլոբալ դաշինքը» (GLA) միամյա ասպիրանտական ծրագիր է, որի շրջանակում Օքսֆորդի, Քեմբրիջի, Հարվարդի և այլ կրթական առաջատար հաստատությունների՝ ավելի քան երկու տասնյակից ավելի դասախոսներ կանցկացնեն դասընթացներ:
Այս ծրագիրը կրթելու և վերապատրաստելու է այսօրվա ամենավառ մտածողներին, որոնք պատրաստ են դառնալու վաղվա առաջնորդները:
Ծրագրի նպատակն է մասնակիցներին նախապատրաստել 21-րդ դարի գլոբալ մարտահրավերներին՝ սկսած բազմաբևեռ աշխարհակարգի առաջացումից մինչև աշխարհում անհավասարությունների նվազեցումը, Եվրասիա մայրցամաքում անվտանգության և ժողովրդավարության նոր մարտահրավերների մասին տեղեկացումը:
Դիմելու վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 30-ը:
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://apply.alliance.edu.in/gla/:
Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://bit.ly/3mwqvla: