ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի և գրադարանի նախասրահների հատվածում լինելու են աշխատարան, պատմական լուսանկարների ցուցահանդես և գրքերի ցուցադրություն։ Աշխատարանի շրջանակում կազմակերպվելու են ինքնակենսագրություն (CV) կազմելու և որոշակի հմտություններ ձեռք բերելու վերաբերյալ արագ դասընթացներ, աշխատաշուկայում սեփական տեղը գտնելու և մասնագիտական կողմնորոշմանն առնչվող թեստեր, ինչպես նաև սիմուլյացիոն հարցազրույցներ, որոնք օգնելու են ուսանողներին գնահատել սեփական կարողություններն ու հմտությունները, հասկանալ գործատուի պահանջները և այլն։
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում կրթական ծառայություններ մատուցող, զարգացման ծրագրեր առաջարկող տեղական ու միջազգային կազմակերպությունները ներկայացնելու են իրենց գործունեությունը։