- Главная
- Node
- ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԸ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ, ԵՊՀ-Ի ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Сентября 05, 2018 | 12:40
Հասարակություն
ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԸ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ, ԵՊՀ-Ի ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սեպտեմբերին առանձնահատուկ սիրով ու հետաքրքրությամբ սպասում են ոչ միայն առաջինդասարանցիները, այլև իրենց ակադեմիական առաջին քայլերն անող ուսանողները: «ysu.am»-ը պարզել է, թե ինչպիսի սպասումներով են առաջինկուրսեցիները սկսում ուսումնական իրենց նոր կյանքը և ինչու են իրենց ակադեմիական կրթության համար ընտրել հենց Երևանի պետական համալսարանը
Վոլոդյա Մկրտչյան
Արևելագիտությանֆակուլտետ
Բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ ԵՊՀ-ն միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ կրթություն տվող համալսարան է: Ահա, թե ինչու եմ ես հենց ԵՊՀ-ն ընտրել: Չորս տարի սովորելու եմ Արևելագիտության ֆակուլտետում, ուսումնասիրելու եմ թյուրքագիտություն: Ընդունենք, թե ոչ, բայց Թուրքիան տնտեսական հզոր ներուժ ունեցող աշխարհի ամենահզոր երկրներից մեկն է, և թուրքերենի իմացությունը կարծում եմ, որ հայերիս համար առանձնահատուկ կարևոր է: Ընդհանուր առմամբ, շատ հետաքրքիր լեզու է: Ես, լինելով Արարատյան դաշտավայրից, դեռ մանկուց լսել եմ թուրքերեն բառեր և ինձ այդ լեզուն հետաքրքրել է, հատկապես երբ ինձ հաջողվում էր երկու լեզուներում էլ նման բառեր գտնել, համեմատություններ անցկացնել: Կարծում եմ՝ թուրքերենը հեշտ կյուրացնեմ: Ինչպես դպրոցում, այնպես էլ բուհում լավ սովորելն ինձ համար սկզբունքային է: Վստահ եմ, որ լավ ուսանողներին համալսարանն ապահովում է նաև լավ աշխատանքով: Հիմնական սպասելիքներս որակյալ կրթություն ստանալն է: Ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Թուրքիային դատապարտող որոշումների ու բանաձևերի կայացման գործում:
Լաուրա Զաքարյան
Իրավաբանության ֆակուլտետ
Մասնագիտական որակյալ կրթության ապահովումը պետք է յուրաքանչյուր համալսարանի գերնպատակը լինի: Տարբեր համալսարաններ կիրառում են դասավանդման տարբեր միջոցներ, և ապագա ուսանողներին մնում է ընտրել սիրելի մասնագիտությունն ու համապատասխան համալսարանը: Ես ընտրեցի ԵՊՀ-ն:
Այժմ, երբ որակյալ կրթություն ստանալու խնդիր կա, վստահորեն կարող եմ նշել, որ իմ ընտրած համալսարանը ոչ մի միջոց չի խնայում յուրաքանչյուր ուսանողին որակյալ կրթություն տալու համար:
Ընտրել եմ Իրավագիտության ֆակուլտետը, որովհետև այն ինձ ավելի հոգեհարազատ է: Կարծում եմ՝ լավ իրավաբանը պետք է ունենա կամքի ուժ: Հույս ունեմ, որ լավ իրավաբան դառնալու իմ սպասելիքները ԵՊՀ-ն կիրականացնի, քանի որ համալսարանում դասավանդում են լավագույն մասնագետները, որոնք իրենց փորձով ու գիտելիքներով օրինակ են ծառայում ուսանողներին:
Էստելա Մուշուլովա
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
ԵՊՀ-ի նպատակն է նպաստել ուսանողների գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը։ Տասնամյակների ընթացքում ԵՊՀ-ն ունեցել է բազում ուսանողներ, որոնք դարձել են իրենց գործի գիտակ և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ, և ես ցանկացա նրանցից մեկը լինել: Ես նախընտրեցի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի (ԻԿՄ) ֆակուլտետը: Այն հիմնարար հետազոտությունների բնագավառում, ինչպես նաև բարձրակարգ ծրագրավորողների պատրաստման ոլորտում Հայաստանի առաջատար ուսումնական և գիտական կենտրոն է: Ֆակուլտետի շրջանավարտները մեծ պահանջարկ ունեն, նրանցից շատերն աշխատում են աշխարհի մի շարք երկրների տարբեր կազմակերպություններում` ակադեմիական և գիտահետազոտական ինստիտուտներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, պետական և կառավարման համակարգերում, ՏՏ ոլորտի ընկերություններում, բանկերում և այլն: Իմ նպատակը լավ մասնագետ դառնալն է: Սպասելիքներս համալսարանից և իմ ֆակուլտետից շատ մեծ են:
Անի Հարությունյան
Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ
Ես, վստահելով Մայր բուհի որակյալ կրթությանը, ընտրեցի ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականություն բաժինը:
Մանկուց հետաքրքրված եմ եղել լեզուներով, հատկապես սիրել եմ անգլերենը, և համալսարանական ու հետհամալսարանական տարիներին կփորձեմ ուժերիս ներածին չափով բարելավել և զարգացնել գիտելիքներս:
Օտար լեզուների իմացությունը յուրաքանչյուրիս առջև լայն հորիզոններ է բացում: Անգլերենին զուգահեռ կուսումնասիրեմ նաև իսպաներեն, հետագայում միգուցե նաև՝ իտալերեն: Ինչպես գիտենք, լեզվաբանի մասնագիտությունն ամենապահանջվածներից մեկն է, կարծում եմ, որ կունենամ աշխատանքի բազում առաջարկներ, ինչպես նաև ուսումս արտասահմանում շարունակելու հնարավորություն:
Ծանոթ եմ ԵՊՀ-ի կողմից առաջարկող մի շարք կամավորական աշխատանքներին և պատրաստվում եմ ուսմանս զուգահեռ հարստացնել գիտելիքներս:
Լիլիթ Քոսյան
Արևելագիտության ֆակուլտետ
Ես ընտրել եմ ԵՊՀ-ն, որովհետև այն մեր հանրապետության Մայր բուհն է, ունի տարիների պատմություն ու փորձ: Այդ տարիների ընթացքում Մայր բուհը կրթել է շատերին Ինձ առաջին հերթին դուր է գալիս բուհի կողմից առաջարկած բարձրորակ կրթությունը: Հետո, երբ որոշեցի մասնագիտությունս, առաջինը նախապատվությունը տվեցի արևելագետի մասնագիտությանը, մասնավորապես՝ արաբագիտությանը: Արևելքն իր լեզվի և գրականության շնորհիվ ինձ միշտ գրավիչ է թվացել: Մեծագույն հաճույքով այս ընթացքում կուսումնասիրեմ արաբերենը: Հուսամ՝ սպասելիքներս կիրականանան:
Անի Պողոսյան