Ноября 26, 2018 | 14:17
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Սեմինարն արդիական և հետաքրքրական էր հատկապես ուսանողների շրջանում, որովհետև սեմինարի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին այնպիսի ժամանակակից խնդիրներ, ինչպիսիք են՝ համալսարանական կրթությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ունեցած նշանակությունը կրթության գործում,ուսանող-դասախոս փոխհարաբերություններն, անձի զարգացման շարժիչ ուժերն և այլն:
Սեմինարի ընթացքում խոսվեց բարձրագույն կրթության, ակադեմիական բավարար միջավայրի,դասապրոցեսի անցկացման ավանդական և ժամանակակից միջոցների կիրառման դերի և նշանակության մասին:
Հանդիպմանը ներկա էին նաև դասախոսներ ֆակուլտետի տարբեր բաժիններից:
Հանդիպումն ընթացավ հարց ու պատասխանի ձևաչափով, ինչի շնորհիվ սեմինարն առավել արդյունավետ ստացվեց երկու կողմերի համար:
Հեղինակ՝ Լիլիթ Զաքարյան