- Главная
- Node
- «ԲՅՈՒՐԱԿՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՍԱՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ
Декабря 14, 2018 | 15:50
Քաղաքականություն
«ԲՅՈՒՐԱԿՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՍԱՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ
Երկօրյա այցի շրջանակում «Բյուրակն» կրթահամալիրի սաներն այցելեցին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ:
«Բյուրակն» կրթահամալիրի 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտները ծանոթացան ֆակուլտետի կառուցվածքին, մասնագիտական առանձնահատկություններին, ինչպես նաև դասաժամերին, ստացած տեսական գիտելիքներն ամրապնդեցին գործնական փորձերով:
Աշակերտները գործնական առաջին գիտելիքները ստացան Բուսաբանության և սնկաբանության ամբիոնում:
Վերոնշյալ ամբիոնի դոցենտ Ինեսսա Էլոյանն աշակերտներին ներկայացրեց մասնագիտական առանձնահատկությունները, գործնական փորձերի օգնությամբ ցուցադրեց ջրիմուռների բջջի և բուսաբանական բջջի կառուցվածքները:
Ամբիոնի ավագ լաբորանտ Անուշ Ստեփանյանը ներկայացրեց տերևի էպիդերմիսի կառուցվածքը, առկա պիգմենտները և այլն:
Ծանոթանալով ֆակուլտետի կառուցվածքին՝ աշակերտները շրջեցին ամբիոններով, ստացան իրենց հուզող հարցերի պատասխաններն ու լսեցին դասախոսություններ:
Աշակերտներին ուղեկցում էր Քիմիայի ուսուցչուհի Լաուրա Բաղդասարյանը: Կենսաբանության ֆակուլտետի շրջանավարտ ուսուցչուհին հուզված էր, քանի որ Կենսաբանության ֆակուլտետը համարում է իր երկրորդ տունը: