Декабря 21, 2018 | 19:34
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Այն ուղղված էր առաջին կուրսեցիների ստացած տեսական գիտելիքների ամրապնդմանը՝ գործնական գիտելիքներ տալու միջոցով:
Բանախոսն էր ՈՒԳԸ անդամ, կառավարման հոգեբանության մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Մարիամ Մանուկյանը:
Հանդիպման ժամանակ անց կացվեց մաշկային զգայության ստորին շեմն որոշող վարժություն, ուսանողները նաև հնարավորություն ունեցան ինքնուրույն իրականացնել վարժությունը՝ ձեռք բերելով հոգեբանության մեջ առաջին կարևոր գործնական հմտությունները:
Հանդիպման վերջում դիտեցին նաև ընկալումների մասին կարճ վավերագրական ֆիլմ, որը թույլ տվեց ամբողջական պատկերացում կազմել ընկալման մասին՝ որպես գործընթաց:
Հեղինակ՝ Մերի Ազիզյան