Марта 11, 2019 | 17:13
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Սեմինարի ընթացքում խոսվեցին նշված 10 երկրների զբոսաշրջության առանձնահատկությունների մասին, ներկայացվեցին վերջին շրջանում զբոսաշրջության ոլորտում մեծ թափ ստացած երկրները։ Առանձին կերպով անդրադարձ կատարվեց ՀՀ զբոսաշրջության արդի վիճակին, խոսվեցին առկա հիմնախնդիրների և զարգացման հնարավորությունների մասին։
Հանդիպմանը ներկա էին ինչպես ֆակուլտետի տարբեր մասնագիտությունների, այլև այլ ֆակուլտետների ուսանողներ։
Սեմինարն օգտակար էր հատկապես արտագնա զբոսաշրջության ուղղությունների գծով ուսումնասիրությունների համար։
Սեմինարից հետո ծավալվեց ակտիվ քննարկում, ինչը թեմայի արդիականության և ուսանողների կողմից ցուցաբերած մեծ հետաքրքրության արդյունք էր։
Հեղինակ՝ Վեներա Ատլուկյան