- Главная
- Node
- Գիտական աշխատանքներ կատարելու հմտությունները
Марта 15, 2019 | 16:41
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Գիտական աշխատանքներ կատարելու հմտությունները
Մարտի 12-ին տեղի ունեցավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպված «Գիտական աշխատանքներ կատարելու հմտությունները» խորագիրը կրող սեմինար, որ վարեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս, ի.գ.թ. ասիստենտ պրն. Վահագն Գրիգորյանը:
Ի սկզբանե սեմինարը մեկ նպատակ ուներ` ներկայացնել գիտական աշխատանք կատարելու ճիշտ տեխնիկա` զերծ թերություններից և հարիր գիտական ստանդարտներին: Պրն. Գրիգորյանը մանրամասնորեն ներկայացրեց, թե ինչպես կարելի է սկսել հետազոտությունները, և շեշտեց, որ աշխատանքի` հաջող լինելու հիմնաքարը պետք է լինի թեմայի նկատմամբ հետաքրքրությունը: Խոսվեց ղեկավարի ընտրությունից, գիտական լեզվից, աշխատանքի բովանդակությունից, ծավալից, գիտական աշխատանքին ներկայացվող պահանջներից, թեմայի արդիականությունից և այլնից:
Պրն. Գրիգորյանը նշեց նաև, որ աշխատանքը կարող է հիմնված լինել նաև բացառապես կամ հիմնականում պրակտիկ նյութերի ուսումնասիրության վրա, ինչն իրականում խնդիր չէ, եթե կատարվում է պրակտիկայի լուրջ հետազոտություն:
Ծավալվեց հետաքրքիր քննարկում` կապված հղումների հետ: Պրն. Գրիգորյանը հաջողություն մաղթեց բոլոր ուսանողներին, ովքեր պատրաստվում են գիտական աշխատանքներ կատարել` ԵՊՀ ՈՒԳԸ 6-րդ միջազգային գիտաժողովին ընդառաջ:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ևս հաջողություն է մաղթում այս հետաքրքիր և պատասխանատու գործում:
Հեղինակ՝ Լեյլի Թադևոսյան