- Главная
- Node
- Ապօրինի հարստացումը և անմեղության կանխավարկածը
Марта 15, 2019 | 16:45
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Ապօրինի հարստացումը և անմեղության կանխավարկածը
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ-ն մարտի 13-ին կազմակերպել էր ակադեմիական բաց քննարկում՝ «Ապօրինի հարստացումը և անմեղության կանխավարկածը» խորագրով:
Սկզբում պլանավորված էր, որ այն պետք է անցկացվեր իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում, սակայն ուսանողության լայն ներգրավվածության արդյունքում այն տեղափոխվեց Պալեանների անվան դահլիճ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քնչական կոմիտեի, Արդարադատության և Ոստիկանության ակադեմիաների ներկայացուցիչներ, Ֆրանսիական,Ամերիկյան և Հայ-ռուսական համալսարանի ուսանողներ:
Քննարկման սկզբում իրավագիտության ֆակուլտետի դեկան ի.գ.դ. պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը ողջունեց ներկաներին և մաղթեց հաճելի ու արդյունավետ քննարկում:
Քննարկման առաջին հատվածում զեկույցներով հանդես եկան քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ. Արա Գաբուզյանը, քրեական դատավարության ամբիոնի վարիչ ի.գ.դ. Սամվել Դիլբանդյանը, Երևան քաղաքի դատախազ, ի. գ.թ. Գևորգ Բաղդասարյանը, փաստաբան ի.գ.թ. Դավիթ Խաչատուրյանը:
Քննարկման երկրորդ հատվածն անցկացվեց հարցուպատասխանի ձևաչափով, որի ժամանակ հետաքրքրվածների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր՝ ուղղված բանախոսներին: Ներկաները ողջունեցին նման քննարկումների անցկացումը և գնահատեցին այն հաջողված:
Հեղինակ՝ Լեյլի Թադևոսյան