Արմավիր մարզի զբոսաշրջային ռեսուրսները
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը, կարևորելով գիտաճանաչողական այցերը, մարտի 14-ին կազմակերպել էր նմանատիպ այց Արմավիրի մարզ։ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շուրջ չորս տասնյակ ուսանողներ՝ ֆակուլտետի տարբեր բաժիններից, այցելեցին Արմավիրի մարզ՝ ուսամնասիրելու նրա զբոսաշրջային ռուսուրսները։
Այցի ընթացքում ուսանողներն այցելեցին Մուսալեռան, Մեծամորի և Սարդարապատի թանգարանները, շրջեցին Էջմիածնում, եղան Սբ Գայանե և Սբ Շողակաթ եկեղեցիներում: Ուսանողները կիսվեցին իրենց տեսլականներով, մարզը՝ զբոսաշրջային տեսանկյունից առավել գրավիչ դարձնելու հեռանկարային ծրագրերով։ Այցի ընթացքում խմբին ուղեկցում էր Սերվիս ամբիոնի դասախոս, ա.գ.թ., դոց. Ս. Սուվարյանը:
Գիտաճանաչողական այցերի ընթացքում ուսանողները ստանում են նորանոր գիտելիքներ, կիսվում իրենց փորձով, տեսական գիտելիքները կիրառում գործնական ոլորտում նպաստելով կիսվող հասարակության գաղափարի իրագործմանը։
Հեղինակ՝ Լիլիթ Զաքարյան