- Главная
- Node
- ՀՀ Սահմանադրության էվոլյուցիան
Марта 25, 2019 | 16:20
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
ՀՀ Սահմանադրության էվոլյուցիան
Մարտի 15-ին տեղի ունեցավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպված «ՀՀ Սահմանադրության էվոլյուցիան» խորագիրը կրող սեմինար-քննարկում, որը վարեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.թ. դոցենտ պրն. Վարդան Այվազյանը:
Քննարկման թեման նախօրոք ընտրվել էր ուսանողական հանրույթի և բանախոսի կողմից, քանի որ 1995թ.-ին ընդունված ՀՀ սահմանադրության կրկնակի փոփոխությունները (2005թ. և 2015թ.) որոշակի վիճահարույց հարցեր են առաջացրել` կապված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատություններն ամրագրող և պետական կառավարման համակարգը ձևավորող իրավական դրույթների բովանդակային փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորելու համար: Պարոն Այվազյանը համապարփակ կերպով ներկայացրեց սահմանադրական յուրաքանչյուր փոփոխության դերն ու նշանակությունն, առաջնային մի շարք դրույթների ընդունման տրամաբանությունը, դրանց փոփոխման, ուղղման կամ լրացման ընթացակարգը` համեմատական վերլուծության ենթարկելով մի շարք ժողովրդավարական պետությունների Հիմնական օրենքի հետ:
Խոսվեց նաև կիսանախագահական և խորհրդարանական հանրապետության` որպես պետական կառավարման ձևի սկզբունքային տարրերի մասին, քննարկվեց դրանց համապատասխանությունը հայ իրականությանը: Ներկաներն իրենց հետաքրքրող հարցերը հղեցին բանախոսին և ստացան հիմնավոր պատասխաններ: Հատկանշական է, որ ներկա գտնվողների մեջ կային նաև հյուրեր Ֆրանսիական և Սլավոնական համալսարանների իրավագիտության ֆակուլտետներից, ինչը խոսում է թեմայի հետաքրքրության բարձր աստիճանի մասին: Քննարկման վերջում պրն. Այվազյանը խորհուրդ տվեց ուսանողներին աշխատել իրավագիտակցության մակարդակը նոր աստիճանի բարձրացնելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա խորապես ընկալելու սահմանադրական նորմերի բովանդակությունը:
Հեղինակ` Արման Հակոբջանյան