Марта 25, 2019 | 16:25
Կրթություն
Մշակույթ
Ուսանողական
Սեմինարի նպատակն էր ներկայացնել ոչ ստանդարտ տուր փաթեթ։ Միջոցառման բանախոսներն էին Կայուն զբոսաշրջության մասնագիտացման մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհիներ՝ Սեդա Մկրտչյանը և Փայլուհի Տիրացույանը։
Սեմինարի ժամանակ բանախոսները ներկայացրեցին ամբողջական կազմված տուր փաթեթ ներառելով Հայաստանի ամենահարավային քաղաքը՝ Մեղրին։
Սեմինարի ընթացքում ուսանողուհիները ներկայացրեցին ոչ ավանդական երթուղիներ, որի ժամանակ զբոսաշրջիկը բացահայտելու էր կոլորիտային Սյունիքը։ Ուսանողները մեծ ոգևորությամբ նշեցին, որ կցանկանան առաջիկայում ներկայացնել նմանատիպ տուր փաթեթներ այլ ուղղություններով։
Հեղինակ՝ Սերինե Պողոսյան