ՈւԳԸ-ԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՈւՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ ֆակուլտետի ՈւԳԸ անդամները փետրվարի 26-ից մինչև մարտի 12-ը հանդիպումներ ունեցան ուսանողների հետ:
![1554817088](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/bDKi03fX2jy54vqV2Ce5Ea9uI2.jpg?h=316d08cc&itok=G7F6elht)
ՈւԳԸ-ականները հանդիպումներ ունեցան պատմության, արվեստաբանության, կովկասագիտության, մշակութաբանության առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ կուրսերի ուսանողների հետ: Ինչպես նաև հանդիպումներ կազմակերպվեցին մագիստրատուրայի ուսանողների հետ:
Հանդիպումների ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ՈւԳԸ-ականների հետ քննարկելու ֆակուլտետի, դասապրոցեսի, դասավանդման մեթոդների, ուսանողական կառույցների գործունեության վերաբերյալ իրենց հուզող հարցերը:
Քննարկումների ընթացքում ուսանողներին ներկայացվեց ֆակուլտետի ՈւԳԸ ծրագիրը: Այնուհետև ուսանողները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց առաջարկները, ծրագրերը, այն դասախոսությունները, որոնք կցանկանային ևս մեկ անգամ լսել և այլն:
Հանդիպումների ավարտին ՈւԳԸ-ականները նշեցին, որ նման հանդիպումները ֆակուլտետում պարբերաբար կկազմակերպվեն, ինչը հնարավորություն կտա ուսանողներին արտահայտվելու և իրենց առաջարկները ներկայացնելու:
Հեղինակ` Անի Նիկողոսյան