- Главная
- Node
- ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾ ԳՐԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Апреля 09, 2019 | 17:44
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾ ԳՐԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ԵՊՀ պատմության և աստվածաբանության ֆակուլտետների Ուսանողական գիտական ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ ապրիլի 1-ին կազմակերպվեց դասախոսություն՝ ուսանողներին գիտական հոդված գրելու հիմնական սկզբունքներին ծանոթացնելու նպատակով: Դասախոսության բանախոսն էր պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը:
Բանախոսը նախ անդրադարցավ ընդհանուր գիտական աշխատանք գրելու սկզբունքներին, որոնց պետք է ուշադրություն դարձնի ուսանողն իր աշխատանքը կատարելիս: Պարոն Մալխասյանը ներկայացրեց հաճախակի կրկնվող այն սխալները, որոնք թույլ են տալիս ուսանողներն իրենց աշխատանքները գրելիս:
Միքայել Մալխասյանը նշեց, որ գիտական աշխատանքը պետք է ունենա հստակ կառուցվածք: Այն պետք է կազմված լինի ներածությունից, բուն նյութից և վերջաբանից: Բանախոսը ներկայացրեց կուրսային աշխատանքի և ռեֆերատի տարբերությունն, այնուհետև համեմատություն անցկացրեց հոդվածի հետ:
Դասախոսությանը ներկա էին ուսանողներ Պատմության, Աստվածաբանության և այլ ֆակուլտետներից: Դասախոսության ավարտին ուսանողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին բանախոսին և ստացան սպառիչ պատասխաններ:
Դասախոսությունը հատկապես կարևոր էր այն ուսանողների համար, ովքեր դեռ չեն տիրապետում գիտական հոդված գրելու հիմնական սկզբունքներին:
Հեղինակներ՝ Մանուշակ Գևորգյան, Տաթև Նուրիջանյան