Ս.թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ «Միջազգային ակադեմիական շարժունակություն» ծրագրի բացման արարողությունը։ Հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտում (ՀԶԱԳԻ) հյուրընկալվեցին Աբխազիայի, Հայաստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի 10 երիտասարդ գիտնականներ:
Արդեն սեպտեմբերի 26-ին շարժունակության ծրագրի մասնակիցներն սկսեցին գիտական աշխատանքը ռուս առաջատար գիտնականների, ծրագրի մասնակիցների հետազոտության ոլորտի փորձագետների ղեկավարությամբ:
Բացման արարողության ժամանակ երիտասարդ գիտնականները ծանոթացան ՀԶԱԳԻ հիմնական գործունեությանը և ներկայացրին իրենց գիտական աշխատանքների թեզիսները, որոնք նախատեսում են իրականացնել շարժունակության ծրագրի շրջանակում։
Մանրամասները՝ հոդվածի ռուսերեն տարբերակում: