Ս․թ․ ապրիլի 9-ին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ անցկացվեց սեմինար-քննարկում՝ «Հայաստանի ցամաքային փափկամարմինների բազմազանութունը և ֆիլոգենիան» թեմայով։
Սեմինար-քննարկումն անցկացրեց կ․գ․թ․, Կենդանաբանության լաբորատորիայի ավագ լաբորանտ Մերի Արզումանյանը: Վերջինս ներկայացրեց Հայաստանում փափկամարմինների բազմազանության և ֆիլոգենետիկ հետազոտության ներկա վիճակը՝ ընդգծելով փափկամարմինների ուսումնասիրության նշանակությունը:
Բանախոսը նշեց, որ հիմնվելով վերջին ուսումնասիրությունների և դաշտային հետազոտությունների վրա՝ ուսումնասիրվել են փափկամարմինների տեսակների տարածումը, բնապահպանական վիճակը, ինվազիվ տեսակների կողմից պոտենցիալ վտանգները և ֆիլոգենետիկ կապերը: Քննարկվեց փափկամարմինների հետազոտության մեջ կիրառվող մեթոդաբանությունը՝ ներառյալ մորֆոլոգիական և մոլեկուլային մեթոդները, ինչպես նաև խոսվեց Հայաստանի փափկամարմինների բազմազանության և գենետիկայի վերաբերյալ հետազոտությունների շրջանակի ընդլայնման հնարավոր ուղիների մասին:
Հատկապես կարևորվեց Հայաստանում փափկամարմինների շարունակական հետազոտական ջանքերի կարևորությունը, քանի որ կենդանիների այս խումբը Հայաստանի բազմազան ֆաունայի անգնահատելի մասն է կազմում: