- Գլխավոր
- Կառուցվածք
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
2022 թ. ԵՊՀ-ում հիմնադրվել է փորձարարական հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի ընդլայնված վերակազմավորումը՝ Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնը, որի հիմքում Անձի և մասնագիտական գործունեության հոգեբանության (հիմնադրվել է 2006 թ.) ու Անձի և սոցիալական միջավայրի գիտահետազոտական լաբորատորիաներն են (հիմնադրվել է 2011 թ.)։
Կենտրոնի գործունեությունը միտված է՝
- հոգեկան առողջության, հոգեբանական բարեկեցության և անվտանգության ոլորտներում արդիական մեթոդների կիրառմամբ համակարգված և բազմափուլ հոգեբանական հետազոտություններ կատարելուն,
- ստացված արդյունքների հիման վրա հոգեբանական գնահատում կատարելուն,
- խորհրդատվության չափորոշիչների և գործիքակազմի ստեղծմանը։
Կենտրոնը հետազոտական նոր աշխատանքների միջոցով նաև ներդնում է տեսական ու գործնական արժեք ունեցող տվյալներ ակադեմիական և հանրամատչելի հարթակներում, ինչպես նաև ապահովում է հետազոտությունների արդյունքների կիրառելիությունը մարդկային գործունեության տարբեր ոլորտներում (կրթություն, առողջապահություն, գործարարություն, ռազմական ոլորտ, սոցիալ-մշակութային ոլորտ և այլն)։
Կենտրոնի հետազոտական ուղղություններն են՝ մեթոդաբանություն, հոգեֆիզիոլոգիա, կոգնիտիվ գիտություններ, անձը իրական սոցիալական (COVID-19, հետպատերազմյան իրավիճակ) և մասնագիտական գործունեության միջավայրում։
Կենտրոնն զբաղվում է նաև ամբողջ աշխարհում կիրառվող և բարձր արդյունավետություն ունեցող մեթոդների տեղայնացման գործընթացով։
Կենտրոնի ենթակառուցվածքի՝ Անձի և սոցիալական միջավայրի գիտահետազոտական լաբորատորիայի աշխատանքն ուղղված է անձի արժեքային կողմնորոշումների դրսևորման առանձնահատկությունների ուսումնասիրությանն ու սոցիալ-հոգեբանական այլ գործոնների հետ վերջինիս փոխկապվածության դուրսբերմանը և սոցիալ-հոգեբանական գործոնների ուսումնասիրմանը։
Կենտրոնը համագործակցում է տեղական և միջազգային տարբեր կազմակերպությունների հետ՝ ապահովելով հետազոտական արդի գործիքակազմ և արդյունքների կիրառելիություն գործունեության տարբեր ոլորտներում։
Կառուցվածք
Կոնտակտներ
Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի ղեկավար՝ հ.գ.դ., պրոֆեսոր Հրանտ Միքայելի Ավանեսյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան 52
Հեռ.՝ (060) 710 637 (ներքին՝ 76-37)
Էլհասցե՝ avanesyanh@ysu.am