ԵՊՀ շրջանավարտների ֆորումի տարբերանշանը, որը ստեղծվել է ԵՊՀ տարբերանշանի տրամաբանությամբ, միաժամանակ խորհրդանշում է շրջանավարտների՝ համալսարանում անցած ուղին, ավարտն ու նոր սկիզբը։
Տարբերանշանի կլոր ձևը խորհրդանշում է «շրջանը»՝ ուսումնառության փուլը, որն իր ամբողջականությամբ ներկայացնում է համալսարանական կյանքի ամբողջ ճանապարհը։ Վերջակետը խորհրդանշում է ուսումնառության փուլի ավարտը, իսկ սլաքը միաժամանակ ցույց է տալիս համալսարանի հետ անցնող ճանապարհի շարունակականության հնարավորությունը։