Трансформирующаяся экономика։ цифровые технологии, пространственные различия и качество жизни
-
Трансформирующаяся экономика։ цифровые технологии, пространственные различия и качество жизни
-
Ս․թ․ հոկտեմբերի 8-10 ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կանցկացվի «Փոխակերպվող տնտեսություն․ թվային տեխնոլոգիա, տարածական անհամամասնություններ և կյանքի որակ» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված ֆակուլտետի 90-ամյակին:
Գիտաժողովը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, Տարածաշրջանային գիտության կովկասյան ասոցիացիայի, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի և «Տարածաշրջանային գիտության քաղաքականություն» կրթական ծրագրի համագործակցության շրջանակում:
Գիտաժողովի նպատակն է ստեղծել հարթակ նորարարական հետազոտությունների արդյունքների տարածման համար՝ խթանելով համագործակցությունը աշխարհի գիտակրթական տարբեր հաստատությունների և փորձագետների միջև։ Հիմք ընդունելով թվային տեխնոլոգիաների, տարածական անհամամասնությունների և կյանքի որակի միջև առկա փոխազդեցությունները՝ մեր նպատակն է վերլուծել սոցիալ-տնտեսական մարտահրավերները և առաջարկել հնարավոր լուծումներ քննարկումների և միջդիսցիպլինար գործակցության միջոցով, հետազոտել թվային տեխնոլոգիայի փոխակերպման ազդեցության հնարավորությունները տարածական անհամամասնությունների վերացման, ինչպես նաև անհատների և համայնքների կենսական որակի բարելավման տեսանկյունից։
Հիմնական նպատակները
Նորարարական գաղափարների հետազոտություն։ Մասնակիցներին ներգրավել ակտիվ քննարկումներում, ուսումնասիրել նորարարական գաղափարներ, տնտեսագիտության և հարակից ոլորտներում քննարկել փորձագիտական կիրառությունները՝ մասնավորապես կենտրոնանալով այն գաղափարի վրա, թե ինչպես թվային տեխնոլոգիան կարող է փոխակերպել տնտեսություններն ու հասարակությունները, մեղմացնել տարածական անհամամասնությունները և բարձրացնել կյանքի որակը։
Կայուն աճի խթանում։ Հետազոտել տնտեսությունների վճռորոշ դերը կայուն աճի խթանման համար՝ վերլուծելով աշխարհում երկրների առջև ծառացած գերակշռող խնդիրներն ու մարտահրավերները, մասնավորապես թվային փոխակերպման կոնտեքստում, ինչպես նաև բացահայտել տարածական անհամամասնությունները և նպաստել կենսամակարդակի բարելավմանը։
Համագործակցության դյուրինացում։ Խթանել գործակցային կապերը, կամրջել ակադեմիայի, փորձագետների, քաղաքականություն մշակողների (տեղական) միջև բացերը՝ արդյունավետորեն վերհանելով համաշխարհային մարտահրավերները և կենտրոնանալով թվային տեխնոլոգիաների կիրառության վրա ներքին զարգացման և համընդհանուր կենսամակարդակի բարձրացման համար։
Ամփոփագրի ներկայացման վերջնաժամկետն է ս․թ․ հունիսի 31-ը։
Ամփոփագրի ընդունման մասին կտեղեկացվի մինչև ս․թ․ հուլիսի 8-ը։
Գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է:
Էլհասցե՝ economics.conference@ysu.am