Փոխակերպվող տնտեսություն․ թվային տեխնոլոգիա, տարածական անհամամասնություններ և կյանքի որակ
-
Փոխակերպվող տնտեսություն․ թվային տեխնոլոգիա, տարածական անհամամասնություններ և կյանքի որակ
-
Ս.թ. հոկտեմբերի 8-10 ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կանցկացվի «Փոխակերպվող տնտեսություն. թվային տեխնոլոգիա, տարածական անհամամասնություններ և կյանքի որակ» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին:
Գիտաժողովը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, Տարածաշրջանային գիտության կովկասյան ասոցիացիայի, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի և «Տարածաշրջանային գիտության քաղաքականություն» ամսագրի համագործակցության շրջանակում:
Գիտաժողովի նպատակն է ստեղծել հարթակ նորարարական հետազոտությունների արդյունքների տարածման համար՝ խթանելով համագործակցությունը աշխարհի գիտակրթական տարբեր հաստատությունների և փորձագետների միջև։ Հիմք ընդունելով թվային տեխնոլոգիաների, տարածական անհամամասնությունների և կյանքի որակի միջև առկա փոխազդեցությունները՝ մեր նպատակն է վերլուծել սոցիալ-տնտեսական մարտահրավերները և առաջարկել հնարավոր լուծումներ քննարկումների և միջդիսցիպլինար գործակցության միջոցով, հետազոտել թվային տեխնոլոգիայի փոխակերպման ազդեցության հնարավորությունները տարածական անհամամասնությունների վերացման, ինչպես նաև անհատների և համայնքների կենսական որակի բարելավման տեսանկյունից։