-86°C սառնարան
Օգտագործվում է բակտերիաների շտամների, անջատված տարբեր սպիտակուցների, ԴՆԹ-ի տարբեր հատվածների երկարաժամկետ պահպանման համար:
3D տպող սարք
3D տպիչ համակարգը հնարավորություն է տալիս նախագծել և պատրաստել ամենատարբեր տեսակի դետալներ, պատյաններ և բաղադրիչ մասեր: Համակարգը թույլ է տալիս պատրաստել փոքրագույն տարրեր բավականին մեծ ճշտությամբ:
CCD camera
The CCD camera is intended for filming scientific experiments.
CCD տեսախցիկ
CCD տեսախցիկը նախատեսված է գիտափորձերի նկարահանման համար։
CO2 ինկուբատոր
S-Bt Smart Biotherm-ը նախատեսված է բջջային կենսաբանության (կենդանական բջիջների կուլտուրաների և հյուսվածքների հետ գործողություններ), մոլեկուլային կենսաբանության (ԴՆԹ/ՌՆԹ ռեակցիայի վերլուծություն, հիբրիդացման ռեակցիաներ), կենսատեխնոլոգիայի (թիրախային սպիտակուցների և այլ մոլեկուլների սինթեզ), իմունոլոգիայի ոլորտներում աշխատելու համար (հակամարմինների և իմունային համակարգի այլ սպիտակուցների սինթեզ):
Epson Expression 1680 Pro (A4 չափսի) սկաներ
EPSON 1680 Pro (A4 չափսի) սկաները մինչև 2600 dpi թափանցիկության (դրական) ռեժիմով աշխատող սարք է, որը հնարավորություն է տալիս թվայնացնելու աստղագիտական թիթեղները: Ստեֆանո Մոտոլայի հեղինակած «ad hoc» ծրագիրը հնարավորություն տվեց FITS ձևաչափով ուղղակիորեն գրելու ստացված պատկերը:
ИК-Фурье-спектрометр
Используется для идентификации различных синтетических и природных соединений, полимеров, лекарств.
FTIR սպեկտրոմետր
Օգտագործվում է բյուրեղների և հեղուկների կլանման և թափանցելիության սպեկտրները ուսումնասիրելու համար:
KLA-Tencor պրոֆիլոմետր
Alpha-Step D-300 պրոֆիլոմետրը կարող է չափել 2D աստիճանի բարձրությունը մի քանի նանոմետրից մինչև 1200 մկմ:
Naberterm վառարան
Սարքավորումն օգտագործվում է նմուշները և թիրախները թրծելու և ջերմային մշակման համար: Վառարանի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 1600°C:
NT-MDT «NanoEducator» սկանավորող զոնդ-մանրադիտակ
NT-MDT «NanoEducator»-ը թունելային և AFM-սկանավորող զոնդ-մանրադիտակ է (SPM): Այն հնարավորություն է տալիս տեսանելի դարձնելու (վիզուալիզացնելու), ախտորոշելու և փոփոխելու նմուշը նանոմետրիկ տարածական լուծողունակությամբ: Այս մոդելը մշակվել է գիտակրթական նպատակներով:
pH մետր
pH տիրույթ՝ -2.000-ից 16.000 pH (ստանդարտ ռեժիմ), -2.00-ից 16.00 pH (բազային ռեժիմ)։
pH լուծաչափը՝ 0.001 pH, 0.01 pH։
pH ճշգրտություն (25ºC)՝ առնվազն ±0.01, առնվազն pH, ±0.002 pH։
pH տրամաչափում՝ 5 կետ (ստանդարտ ռեժիմ), 3 կետ (բազային ռեժիմ)։
pH ջերմաստիճանային կոմպենսացիա՝ ATC: -4.9-ից 99.0ºC։
mV տիրույթ՝ առնվազն ±999.9 mV, առնվազն ±1999.9.0 mV։
mV լուծաչափը՝ առնվազն 0.1 mV։
mV ճշգրտություն՝ առնվազն ±0.2 mV (±999.9 mV), առնվազն ±1 mV (±2000 mV)։
Ջերմաստիճանային տիրույթ՝ -19,5.0-ից -110.0 ºC։
Ջերմաստիճանային լուծաչափը՝ առնվազն 0.1 °C։
Ջերմաստիճանային ճշգրտություն՝ առնվազն ±0.5 °C։
RTK GNSS ընդունիչ կառավարման վահանակով
Ալիքների քանակ՝ 1408
GPS՝ L1, L2, L5
GLONASS՝ L1, L2, L3
Galileo՝ E1, E5a, E5b E6
BeiDou՝ B1I, B2I, B3I, B1C, B2a, B2b
QZSS՝ L1, L2, L5, L6
Չափումների ճշտությունները
Ներկա ժամանակում կինեմատիկ չափումներ (RTK).
Հորիզոնական - 8 մմ + 1ppm
Ուղղահայաց - 15 մմ + 1 ppm
Հետմշակում ստատիկ ռեժիմում
Հորիզոնական - 2.5 մմ + 1 ppm
ՈՒղղահայաց - 3.5 մմ + 0.4 ppm
Անկյան տակ չափումներ կատարելու հնարավորություն, IMU համակարգի առկայություն
RTK ռեժիմում թեքության կոմպենսատորի ճշտությունը՝ 8 մմ +0.7 մմ / °
Աշխատանքային ջերմաստիճանային տիրույթ ՝ -40 °C-ից մինչև +65 °C
Պահպանման ջերմաստիճանային տիրույթ ՝ -40 °C-ից մինչև +85 °C
Փոշու և խոնավության դեմ պաշտպանվածությունը՝ IP67
Ինտեգրված ռեդիոմոդեմի առկայություն (UHFradio) ,տիրույթ՝ 410 - 470 MHz
Ներքին հիշողություն կամ SD քարտի տեղադրման հնարավորություն՝ 8 ԳԲ
Սնուցումը՝ Li-ion 7,4 Վ, 6800 ՄԱ/ժ, արտաքին սնուցման աղբյուրի միացման հնարավորություն
Bluetooth առկայություն
Կառավարման վահանակ
Օպերացիոն համակարգ՝ Android
Պրոցեսոր՝ Qualcomm Snapdragon MSM8940, 8 միջուկ, 1.4 GHz
Օպերատիվ հիշողություն՝ 2 ԳԲ-ից
Ներքին հիշողություն՝ ոչ պակաս, քան՝ 16 ԳԲ
Էկրանի չափ՝ ոչ պակաս, քան՝ 5.5 AMOLED, սենսորային էկրան
Տեսախցիկի առկայություն՝ ոչ պակաս, քան՝ 5 մեգապիկսել
Փոշու և խոնավության դեմ պաշտպանվածությունը՝ IP67
Աշխատանքային ջերմաստիճանային տիրույթ ՝ -30 °C-ից մինչև +60 °C
Պահպանման ջերմաստիճանային տիրույթ ՝ -30 °C-ից մինչև +70 °C
Wi-Fi , Bluetooth, 4G modem մոդուլների առկայություն
Սնուցում՝ Li-ion 8000 ՄԱ/ժ
TC 20 բջիջների ավտոմատացված հաշվիչ
TC 20 բջիջների ավտոմատացված հաշվիչը հաշվում է կաթնասունների բջիջները մեկ պարզ քայլով՝ օգտագործելով իր նորարարական ավտոմատ ֆոկուս տեխնոլոգիան և բջիջների հաշվման բարդ ալգորիթմը․ 30 վայրկյանից քիչ՝ բջիջների ճշգրիտ հաշվարկ ստանալու համար: Հաշվիչ սլայդի տեղադրումից հետո TC 20 բջիջների հաշվիչն արագորեն արտացոլում է բջիջների ընդհանուր քանակը (տրիպան կապույտ ներկումով կամ առանց դրա) և գնահատում բջիջների կենսունակությունը՝ տրիպան կապույտի ներկման բացառման միջոցով: Այն կարող է հաղորդել տվյալներ բջիջների պրոլիֆերացիայի և բջիջների չափի մասին և անփոխարինելի գործիք է բջջային կուլտուրաներ ուսումնասիրող լաբորատորիաներում:
Ti:sapphire ֆեմտովայրկյանային լազերային օսցիլյատոր
Ֆեմտովայրկյանային լազերային համակարգը 800 նմ (վերալարվող) կենտրոնական ալիքի երկարությամբ 100 ֆվ (վերալարվող) տևողությամբ իմպուլսների գեներատոր է։
Ազդանշանի և սպեկտրի վերլուծիչ
Չափումներ է կատարում կոճակի մեկ սեղմումով, օգտագործում է իրադարձությունների վրա հիմնված գործողություններ գրանցման համար և պարզեցնում է սցենարի ծրագրավորումը SCPI ձայնագրիչով՝ բարդ չափումների արագ կարգավորումների համար: Արտադրական ծրագրերում բարձր թողունակության համար արագ չափման արագագործությունը սարքի ևս մեկ հիմնական առավելություններից է:
- Հաճախությունների միջակայքը՝ 10 Հց-ից մինչև 13.6 ԳՀց:
- Վերլուծության թողունակությունը՝ մինչև 200 ՄՀց:
- SSB փուլային աղմուկ 10 կՀց օֆսեթում (1 ԳՀց)՝ –114 դԲ/Հց:
Անալոգային և թվային ազդանշանների վերլուծության տարբերակներ՝ ներառյալ 5G NR:
Ազդանշանների գեներատոր
Ազդանշանի գեներատորն ունի մինչև 120 ՄՀց առավելագույն թողունակություն, 1,2 GSa/s նմուշառման արագություն և 16 բիթ ուղղահայաց լուծողունակություն: Այն հնարավորություն է տալիս գեներացնելու հաստատուն, սինուսոիդալ, ուղղանկյուն, սղոցաձև և այլ տեսքի ազդանշաններ մինչև 20 Վ։
Ալեհավաքի փորձարկման համակարգ
Շատ կոմպակտ հեռակա դաշտային օդային (ՀԴՕ) փորձարկման համակարգ է՝ հիմնված կոմպակտ ալեհավաքի փորձարկման միջակայքի (ԿԱՓՄ) տեխնոլոգիայի վրա: Այն ապահովում է ՀԴՕ ռադիո չափումների կատարումը ցանկացած չափի լաբորատորիայում:
Առանձնահատկությունները
- Անզուգական անաղմուկ գոտու չափը 0.8 մ2 տարածքում:
- Ժամանակակից ռեֆլեկտոր, որն ապահովում է անաղմուկ գոտու բարձր ճշգրտություն:
- Եզակի սեղանի ԿԱՓՄ համակարգ, որը գործում է ավելի քան 40 ԳՀց տիրույթում:
- Անուղղակի հեռակա դաշտի մեթոդ (հաստատված է 3GPP-ի կողմից 5G փորձարկումների համար):
Ամպլիֆիկացնող սարք
Սարքը հնարավորություն է տալիս վերահսկելու և վերլուծելու ԴՆԹ-ի պոլիմերազային շղթայական ռեակցիայի գործընթացը Real-Time ժամանակահատվածում:
Անալիզատոր
Hemolyzer 3-ը ապահովում է արյան ամբողջական հաշվարկ 20 պարամետրերով՝ ներառյալ լեյկոցիտների դիֆերենցիալը՝ 3 մասով, ժամում 60 նմուշի թողունակությամբ: