Международный день женщин и девушек в науке в ЕГУ
ԵՊՀ թանգարան
Ս.թ. փետրվարի 12-ին՝ ժամը 16։30-ին, ԵՊՀ պատմության թանգարանում կանցկացվի Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվան նվիրված միջոցառում։
Միջոցառման շրջանակում կքննարկվեն հետևյալ հարցերը՝
- ինչո՞ւ է գիտությամբ զբաղվող կանանց թիվը նկատելիորեն զիջում տղամարդկանց թվին,
- ինչպիսի՞ն է Հայաստանում կանանց ներգրավվածությունը գիտության տարբեր ճյուղերում,
- արդյո՞ք գիտությամբ զբաղվող կանայք բախվում են աշխատանքի հետ կապված խոչընդոտների,
- ինչպե՞ս են գործընկերները, ընտանիքը և հասարակությունն առհասարակ ընկալում կին գիտնականներին:
Հիմնական բանախոսներն են՝
- Սուսաննա Գագինյան՝ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի միջուկային ֆիզիկայի ամբիոնի դասախոս, Հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի գիտաշխատող,
- Սոնա Մանուսյան՝ հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետ, Անձի հոգեբանության ամբիոն,
- Յուլիա Անտոնյան՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ պատմության ֆակուլտետ, Մշակութաբանության ամբիոն,
- Նվարդ Մանասյան՝ կրթության և գենդերային հարցերի փորձագետ,
- Աննա Փոլադյան՝ կենսաբանական գիտությունների դոկտոր, ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, Կենսաբանության ֆակուլտետ:
Քննարկումը կվարի ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը։
Միջոցառումը կազմակերպվում է ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի «Ազատ ունկնդիր» բաց համալսարան նախաձեռնության շրջանակում: Այն դասախոսների, ուսանողների, ինչպես նաև շրջանավարտների համար հնարավորություն է՝ մասնակցելու տարաբնույթ միջոցառումների, որոնք կազմակերպվելու են յուրաքանչյուր ամիս։
Միջոցառմանը գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/7ZtiWmqzWxQ4ESfa6
Միջոցառման մանրամասները՝ այստեղ: