Международная открытая лекция в ЕГУ, на тему «Арбитражная подготовка – важный элемент юридического образования»
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճ
Ս․թ․ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 9:45-ին, ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում կանցկացվի «Արբիտրաժի ուսուցումը՝ իրավական կրթության կարևոր տարր» խորագրով միջազգային բաց դասախոսություն։
Դասախոսությունը վարելու են Համբուրգի համալսարանի (Գերմանիա) պրոֆեսոր Էքարտ Բրոեդերմանը և Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Արմեն Հայկյանցը:
Բանախոսներն անդրադառնալու են արբիտրաժային պայմանագրերի կազմման, հատկապես դրանց շրջանակում նյութական իրավունքի ընտրության, իրավունքի կոլիզիաների հիմնախնդրին, UNIDROIT սկզբունքներին:
Դասախոսությունն անցկացվելու է անգլերենով և հայերենով՝ համապատասխան համաժամանակյա թարգմանությամբ: