Междисциплинарная магистерская программа по европейским исследованиям с полной стипендией: информационная встреча в ЕГУ
Եվրոպայի քոլեջը Նատոլինում (College of Europe in Natolin) առաջարկում է եվրոպական ուսումնասիրությունների միջառարկայական մագիստրոսական ծրագիր՝ ամբողջական կրթաթոշակի տրամադրմամբ։ ԵՊՀ-ի և Եվրոպայի քոլեջի համագործակցության շրջանակում այս մագիստրոսական կրթական ծրագրին դիմելու հնարավորություն ունեն նաև ԵՊՀ ուսանողները։
Ս․թ․ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում (ԵՊՀ գրադարանի մասնաշենք) տեղի կունենա նշյալ մագիստրոսական ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում Եվրոպայի քոլեջի ծրագրերի և հաղորդակցման մասնագետ Տաթևիկ Հովհաննիսյանի հետ։
Հանդիպման շրջանակում կներկայացվի ակադեմիական ծրագիրը, որը ներառում է՝
մեկշաբաթյա 2 ուսումնական այց տարբեր տարածաշրջաններ,
լեզուների ամառային ակադեմիա,
լեզուների հավելյալ ուսուցման հնարավորություն (արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, լեհերեն, ռուսերեն, ուկրաիներեն և իսպաներեն),
մասնագիտական կողմնորոշմանն ուղղված հանդիպումներ,
մասնագիտական զարգացման թրեյնինգներ։
Առաջարկվող երկլեզու մագիստրոսական ծրագիրը համարվում է եվրոպական ուսումնասիրությունների համընդգրկուն միջառարկայական ծրագրերից մեկը Եվրոպայում։
Կրթական ծրագրի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://www.coleurope.eu/natolin։
Նշենք, որ քոլեջն առաջարկում է կրթաթոշակային տարբեր փաթեթներ ՀՀ քաղաքացիների համար։