Программа «Индивидуальные гранты» («Стипендии») в ЕГУ
ԵՊՀ
Ս․թ. փետրվարի 11-ից սկսած՝ ժամը 11:00-12:00-ն, ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը մեկնարկում է «Անհատական դրամաշնորհների» («Fellowships») ծրագիրը: Ուսանողների և դասախոսների համար կիրականացվի տեղեկատվական հանդիպումների շարք։
Ծրագրի շրջանակում հիմնադրամը հովանավորում է այն անհատներին, որոնք միջազգային հեղինակավոր հարթակներում ներկայացնում են Հայաստանը իրենց աշխատանքների կամ տաղանդ(ներ)ի միջոցով (մասնագիտական համաժողովներ, միջազգային մրցույթներ, փառատոներ և ցուցահանդեսներ գիտության բոլոր ճյուղերի, արվեստի, արհեստի և սպորտի ոլորտներում)։