«Трансформирующаяся экономика: развитие человеческого капитала, креативная инновационная экономика, устойчивый инклюзивный рост». Международная конференция в ЕГУ
Ս.թ. հոկտեմբերի 8-10 ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կանցկացվի «Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողովը:
Գիտաժողովը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և Տարածաշրջանային գիտության ակադեմիայի համագործակցության շրջանակում:
Գիտաժողովի նպատակն է ապահովել հարթակ նորարարական հետազոտությունների արդյունքների տարածման համար՝ խթանելով համագործակցությունը ակադեմիական շրջանակների և աշխարհի գիտակրթական տարբեր հաստատությունների մասնագետների միջև, ինչպես նաև ուսումնասիրել, թե կրթության և տնտեսության մեջ նորարարական տեխնոլոգիաների փոխակերպող ուժը ինչպես կարող է նպաստել մարդկային կապիտալի զարգացմանը և կայուն ներառական աճին՝ տարածական-տնտեսական իմաստով։
Գիտաժողովին մասնակցելու են պետական պաշտոնյաներ, միջազգային կամ օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչներ, դեսպաններ, այլ համալսարանների ներկայացուցիչներ, հանրաճանաչ անձինք։
Գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է:
Մանրամասները՝ գիտաժողովի կայքէջում։