Тип:
Магистр
Профессия:
091601.01.7 - Ֆարմացիա
Специализация:
091601.01.7 - Ֆարմացիա
Присвоенная квалификация:
Ֆարմացիայի մագիստրոս
Учебный год программы:
2022/2023
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Ընդունելությունը կատարվում է ըստ ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելության կարգի:
Ծրագրի դիմորդը պետք է ունենա.
· բակալավրի դիպլոմ դեղագիտության, դեղագործական քիմիայի և հարակից մասնագիտություներով,
նույն մասնագիտության շրջանակներում ընդունելությունն անցկացվում է առանց քննությունների, ըստ ուսանողի միջին որակական գնահատականի (ՄՈԳ), իսկ հարակից մասնագիտություններից դիմորդները հանձնում են քննություն նախoրոք հրապարակված հարցաշարով:

2. Цели (назначение)
Ծրագրի նպատակն է.
. զարգացնել ուսանողների մոտ մասնագիտական գիտելիքներ՝ դեղագործական շուկայի մրցակցային դաշտում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հիմնախնդիրների, դեղագործական կազմակերպությունների կառավարման, մենեջմենթի և մարկեթինգի ժամանակակից միջազգային պահանջներին համապատասխանող սկզբունքների և մեթոդների, մասին:
. Տրամադրել խորը և համակողմանի գիտելիքներ դեղարդյունաբերության բնագավառում, մասնավորապես, որակի հսկման ապահովման, շուկայավարության, ետշուկայական դիտարկումների, կլինիկական փորձարկումների, կլինիկական դեղաբանության ոլորտում ժամանակակից ռացիոնալ և թիրախային թերապիայի վերաբերյալ:
. Ուսանողներին օժտել մասնագիտական կարողություններով՝ դեղանյութերի սինթեզի, կառուցվածքի հետազոտման և հավաստագրման, ազդեցության մեխանիզմների ուսումնասիրման, դեղանյութերից նոր դեղաձևերի ստացման հետազոտական գործունեությամբ զբաղվելու համար:

3. Образовательные результаты программы
- նկարագրելու դեղերի գործարանային և դեղատնային պատրաստման առանձնահատկություններն ու առանձին դասերի դեղաձևերի ՊԱԳ պահանջները՝ համաձայն արտադրության տեխնոլոգիական սխեմաների ու սարքավորումների, ինչպես նաև տարբեր դեղաձևերի, բուժ-կոսմետիկ պատրաստուկների արտադրության և պատրաստման ժամանակակից պահանջները և մոտեցումները
- ներկայացնելու դեղանյութերի և դեղերի որակական և քանակական հետազոտության համար կիրառվող ժամանակակից անալիտիկ սարքավորումների մեթոդական առանձնահատկություններն ու սկզբունքները
- լուսաբանելու ժամանակակից կլինիկական դեղաբանության և ապացուցողական բժշկության արդի մեթոդաբանությունը, վերջինիս հիմնահարցերը և զարգացման մոդելները, դեղերի միջազգային դասակարգման պահանջներն ու մոտեցումները, դեղերի ազդեցության կախվածությունը գենետիկական պոլիմորֆիզմից
- ներկայացնելու դեղագործական շուկայի գնային միջավայրը, դեղագործության ոլորտում գնագոյացման սկզբունքները, դեղագործական շուկայի մրցակցության ասպեկտները, դեղատնտեսագիտական մեթոդներն ու օրենքները և իրականացնելու փաստաթղթային ձևակերպումներ
- լուսաբանելու մասնագիտական բնույթի տեղեկատվություն քաղելու (նաև օտարալեզու աղբյուրներից), մասնագիտական բնույթի հաղորդակցում իրականացնելու, ինչպես նաև տեքստերի ընթերցման և թարգմանության սկզբունքները և առանձնահատկությունները
- վերլուծելու և հիմնավորելու տարբեր դասի դեղերի արդյունավետությունը ռացիոնալ թերապիայում, դեղի և դեղաչափի ընտրության հիմնահարցերը համաձայն հիվանդի գեների պոլիմորֆիկ տարբերակների, հիմնվելով ժամանակակից բժշկության, թիրախային թերապիայի և կենսամարկերների պատկերացումների վրա
- իրականացնելու դեղանյութերի և կենսաբանորեն ակտիվ ու օժանդակ նյութերի քանակական և որակական անալիզ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան
- վերլուծելու դեղերի արտադրությունում և բժշկական կոսմետոլոգիայում կիրառվող նյութերի տեխնոլոգիաների առավելություններն ու թերությունները
- վերլուծելու դեղերի մեծածախ և մանրածախ իրացման յուրահատկությունները, կարողանալու գնահատել առկա դեղագործական շուկաները, կատարելու դեղագործական շուկայի կանխատեսում, պլանավորում և մոնիտորինգ
- օգտվելու դեղագիտությանը և բժշկագիտությանը վերաբերվող տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ինտերնետ, էլեկտրոնային գրադարաններ, գովազդային նյութեր, տեղեկագրեր, գիտական հոդվածներ, հաշվետվություններ)
- իրականացնելու ստացված արդյունքների համակողմանի վերլուծություն և դրանցից բխող հիմնավոր արդյունքների հրապարակում, վերլուծելու ժամանակակից բժշկագիտական գրականության տվյալները և կիրառելու այն գործնականում
- վերլուծելու դեղագործական բնագավառում առկա հիմնախնդիրները և գնահատելու դրանց լուծման հնարավորություններն ու անհրաժեշտ ռեսուրսները
- վերլուծելու և գնահատելու մասնագիտության զարգացման հիմնահարցերի արդիականությունը և գերակա ուղղությունները դեղերի միջազգային համակարգերի պահանջներին համապատասխան
- մշակելու, վերլուծելու և ներկայացնելու հետազոտական և գիտագործնական գործունեության արդյունքները հոդվածների, հաշվետվությունների և զեկուցումների ձևով, ինչպես նաև ակտիվորեն մասնակցելու գիտաժողովներին, սեմինարներին և քննարկումներին
4. Способ оценки
. եզրափակիչ քննություններ,
. եզրափակիչ ստուգումներ
. ընթացիկ ստուգումներ
. ինքնուրույն աշխատանքներ
. մագիստրոսական թեզի պաշտպանություն
. եզրափակիչ ստուգումներ
. ընթացիկ ստուգումներ
. ինքնուրույն աշխատանքներ
. մագիստրոսական թեզի պաշտպանություն
5. Возможности будущей карьеры выпускников
«Ֆարմացիա» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել դեղագործության և դրան հարակից մասնագիտական ոլորտներում գործող կառույցներում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
Հանրային և հիվանդանոցային դեղատներ
. դեղագետ
Բժշկական հիմնարկներ
. կլինիկական դեղագետ
Դեղարտադրող ընկերություններ
. որակավորված անձ,
. դեղագետ-տեխնոլոգ
ՀՀ Առողջապահության նախարարության Դեղային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչություն
. գլխավոր մասնագետ,
. առաջատար մասնագետ,
. մասնագետ
Առողջապահության տեսչություն
. դեղագետ-տեսուչ
Փորձագիտական կենտրոններ
. որակի հսկման և գնահատման փորձագետ,
. փորձագետ
Դեղերի մեծածախ իրացման կազմակերպություններ
. պատասխանատու դեղագետ,
. դեղագործական շուկայի մարկետոլոգ
Արտասահմանյան դեղարտադրողների հայաստանյան ներկայացուցչություններ
. դեղագետ-ներկայացուցիչ,
. դեղերի առաջ մղման մասնագետ

6. Ресурсы и формы для поддержки обучения
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
· ժամանակակից դեղատնային և անալիտիկ սարքավորումներով կահավորված ուսումնական լաբորատորիաներ (դեղատնային և գործարանային տեխնոլոգիայի, դեղաբանության, դեղագրքային անալիզի, դեղագիտական քիմիայի, և այլն) և աշխատասենյակներ,
· համակարգիչներով հագեցած լսարան, հեռուսուցմամբ և առցանց դասախոսություններ,
· էլեկտրոնային ռեսուրսներ:

7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
· ՀՀ Որակավորումների ազգային շրջանակի և «Ֆարմացիա» ոլորտային շրջանակի բնութագրեր
· ՀՀ Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի «Ֆարմացիա» մասնագիտության մագիստրոսական ծրագիր
· Չեխիայի Հանրապետության Պրահայի <<Չարլսի համալսարանի>> ֆարմացիայի ֆակուլտետի «Ֆարմացիա» մասնագիտության մագիստրոսական ծրագիր
· Սերբիայի Նովի Սադ համալսարանի Ֆարմացիայի ֆակուլտետի «Ֆարմացիա» մագիստրոսի ինտեգրված ծրագիր
· Կոպենհագենի համալսարանի ֆարմացիայի ֆակուլտետի <<Ֆարմացիա>> մասնագիտության մագիստրոսական ծրագիր
· ՌԴ Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի դեղագործական ֆակուլտետի <<Ֆարմացիա>> մասնագիտության ինտեգրված ծրագիր
· ՌԴ Պյատիգորսկի պետական դեղագիտական ակադեմիայի դեղագիտական ֆակուլտետի <<Ֆարմացիա>> մասնագիտության մագիստրոսական ծրագիր
. ՌԴ Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան համալսարանի ֆարմացիայի ինստիտուտի «Ֆարմացիա» մասնագիտության ինտեգրված ծրագիր

8. Требования к академическому персоналу
1. Ընդհանրական կարողություններ Դասավանդման/մանկավարժական · Մասնագիտական մանկավարժական գիտելիքների և հմտություննների լիարժեք տիրապետում (ըստ հաստատված առարկայական ծրագրի), առարկայի կոնցեպտուալ հիմքերի գիտակցում, ստեղծագործական, նորարական մոտեցում մատուցվող նյութին և ինտերակտիվ մեթոդների կիրառում, · ուսանողների հետ հաղորդակցման ունակություն, նրանց մոտ մասնագիտական ստեղծագործական-վերլուծական մտածողության և ինքնուրույնության զարգացում, մասնագիտության դերի գիտակցում, · առարկայական ծրագրեր, հավելյալ օժանդակ նյութեր մշակելու հմտություններ և ըստ ուսումնական գործընթացի ժամանակացույցի դրանք իրականացնելու պատասխանատվություն: Հետազոտական · Ֆարմացիայի և դրան հարակից ոլորտներում հետազոտական աշխատանքներ կատարելու հմտություններ (տպագրված հոդվածներ, միջազգային գիտաժողովներում զեկույցներ, դրամաշնորհներ), · մասնագիտական ոլորտում գիտական նախագծեր, ռեգլամենտներ մշակելու և իրականացնելու կարողություն, · գիտական համագործակցության հաստատում տեղական և միջազգային գիտահետազոտական խմբերի հետ, համատեղ գիտական նախագծեր իրականացնելու ունակություն, · հետազոտական մեթոդների իմացություն, գիտական նորույթների վերաբերյալ ինֆորմացիայի հավաքում և վերլուծում, հետազոտական աշխատանքի արդյունքի և արդիականության կանխատեսում, ստացված արդյունքների օգտագործում ուսումնական պրոցեսում, ուսանողների ներգրավում գիտահետազոտական աշխատանքներում, · ֆարմացիայի և դրան հարակից մասնագիտական ոլորտներում ավարտական աշխատանքներ, մագիստրոսական թեզեր, ուսանողական գիտական աշխատանքներ, ատենախոսական աշխատանքներ ղեկավարելու կարողություններ: Հաղորդակցման · հայերեն լեզվի գերազանց իմացություն, հստակ բանավոր և գրավոր խոսք, առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում (անգլերենի A2 կամ B1 մակարդակին համապատասխան), · թիմում աշխատելու, որոշումներ կայացնելու կարողություններ, նախագծեր, ծրագրեր, մշակելու համար անհրաժեշտ գիտելիքներ, հաղորդակցման տարբեր իրավիճակներում համապատասխան որոշումներ կայացնելու ունակություն: ՏՀՏ կիրառություն · Դեղագործության ոլորտին վերաբերող տեղեկատվական տարբեր աղբյուրներից օգտվելու հմտություններ (ինտերնետ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ), դրանք գիտական աշխատանքում, դասընթացներում կիրառելու ունակություն, · ՏՀՏ-ների համակողմանի կիրառում՝ գիտական հետազոտություն կատարելու և նոր գիտելիքներ ստեղծելու համար: Այլ կարողություններ · Էթիկայի նորմերի կրող, մարդասիրություն դրսևորող, ինքնակատարելագործման ձգտող, ազգային մշակույթի, համամարդկային արժեքների պահպանող, · անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն, · ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն: 2. Մասնագիտական կարողություններ · Իրազեկվածություն ֆարմացիայի արդի հիմնախնդիրներին, ձեռքբերումներին, նորագույն մոտեցումներին, առղջապահության և կրթության ոլորտներում ներդվող ծրագրերին, · ֆարմացիայի ոլորտը կարգավորող օրենքների, դրա զարգացման ռազմավարությունների, փաստաթղթերի, նորմատիվների իրազեկվածություն, · համագործակցություն օտարերկրյա բուհերի «Ֆարմացիա» և հարակից մասնագիտական ստորաբաժանումների պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ (համատեղ գիտական հոդվածներ, ուսումնական ձեռնարկներ, դասագրքեր), · ֆարմացիայի ոլորտում նոր գաղափարների, մտահղացումների գեներացնում՝ հետազոտական աշխատանքներ իրականացնելու և դրանց ներդնելու, ինչպես նաև նոր համագործակցություներ հաստատելու ուղղությամբ, · մասնագիտական գործունեության ոլորտում օգտագործվող մեթոդների իմացություն, ժամանակակից սարքավորումների և գործիքների լիարժեք օգտագործելու, ձեռք բերած ինֆորմացիայի անալիզի, եզրահանգման և մեկնաբանության հմտություն: 3. Ընդհանուր պահանջներ Գիտական աստիճան · Դեղագիտության կամ հարակից ոլորտներում գիտական աստիճանի առկայություն (գիտ. թեկնածու, դոկտոր և այլն) կամ դասավանդման փորձի բացակայության դեպքում՝ դեղարտադրության, դեղագործական գործունեության կազմակերպման ոլորտում առնվազն 3 տարվա պրակտիկ աշխատանքային փորձ: Մանկավարժական փորձ · առնվազն 3 տարվա մանկավարժական փորձ, · վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներին: Պրակտիկ աշխատանքի փորձ · դեղարտադրության, դեղագործական գործունեության կազմակերպման ոլորտում, գիտահետազոտական ինստիտուտներում և գիտաուսումնական հաստատություններում առնվազն 3 տարվա պրակտիկ աշխատանքային փորձ:
9. Подробнее о программе
2012 թ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից ստացվել է լիցենզիա (Կ-ԲԿ-000055) բժշկական բարձրագույն (մասնագիտական) ծրագրերի իրականացման (0405) <Դեղագիտություն> մասնագիտությամբ, որը 2014 թ վերալիցենզավորվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից: